Պակիստանում վթարի է ենթարկվել Airbus 320 ինքնաթիռը
Ուրբաթ օրը Կարաչիի օդանավակայանի մոտակայքում վթարի է ենթարկվել Pakistan International Airlines-ի Airbus 320 ուղևորատար ինքնաթիռը: Ինչպես փախանցում է «Ինտերֆաքս»-ը, այդ լուրը հայտնել են տեղի ԶԼՄ-ները:
Ինքնաթիռը հետևել է Լահորից դեպի Կարաչի և կործանվել է Կարաչիի «Ջիննա» միջազգային օդանավակայանում վայրէջքի պահին: Ինքնաթիռն ընկել է բնակելի տարածքի վրա:
Դեպքի ականատեսները պակիստանյան Dawn-ի առցանց պորտալի լրագրողներին հայտնել են, որ ինքնաթիռը վթարից առաջ օդում բռնկվել է: Համացանցում հայտնված տեսանյութում կարելի է տեսնել տների վերևից բարձրացող սև թանձր ծխի սյունը:
Կարաչիի օդանավակայանի մոտակայքում վթարի ենթարկված Airbus 320 օդանավում 99 ուղևոր և անձնակազմի 8 անդամ է եղել: Այդ մասին էլ հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Պակիստանի ավիացիայի նախարարությանը:
Իմրան Իսմայիլը՝ Սինդ նահանգի նահանգապետը, որի վարչական կենտրոնն է Կարաչին, ասել է, որ ինքնաթիռը ընկել է խիտ բնակեցված տարածքում:
«Մտահոգություն կա այդ տարածքի տուժածների համար: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու ռեյնջերները, մենք փորձում ենք հնարավորինս շատ կյանքեր փրկել»,- ասել է նա՝ առանց հստակեցնելու զոհերի թիվը:
Պակիստանի Կարաչի քաղաքի բոլոր խոշոր հիվանդանոցները բերվել են աշխատանքի արտակարգ ռեժիմի՝ կապված ինքնաթիռի կործանման հետ:
Dawn-ը նշում է, որ դեպքի վայրում շարունակվում են փրկարարական գործողությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան