Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են չեղարկվել
Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են չեղարկվել, եթե այն չհաջողվի անցկացնել 2021 թվականին: Այդ մասին գրում է BBC-ն:
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ղեկավար Թոմաս Բախի խոսքով՝ խաղերը հյուրընկալելու վերջնական որոշումը հիմնված կլինի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկությունների հիման վրա:
Բախը հայտարարել է, որ հիմնական գերակայությունն է մարզիկների, պատվիրակների և այլ անձանց առողջության պահպանումը։
«Հաջորդ հուլիսին խաղերը հյուրընկալելու հստակ պարտավորություն կա։ Դուք չեք կարող հավետ 3000-ից 5000 հոգի պահել կազմկոմիտեում։ Չեք կարող մարզիկներին անորոշության մեջ պահել», - ասել է Բախը BBC Sport-ին:
Հարակից հրապարակումներ`
- Եթե չհաղթահարվի վիրուսը, Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը չեղյալ կհայտարարվեն
- Տոկիոյի օլիմպիական խաղերի տեղափոխումը ՄՕԿ-ի համար մի քանի հարյուր միլիոն դոլար կարժենա
- Տոկիոյի օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու որոշումը ողջունել է առաջատար քսանյակը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին