Չինաստանի ԱԳՆ․ «Բաց երկնքի պայմանագրից» ԱՄՆ-ի դուրս գալը բացասաբար կանդրադառնա անվտանգության վրա
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը գնահատել է Միացյալ Նահանգների՝ «Բաց երկնքի պայմանագրից» դուրս գալու մասին լուրերը։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Ըստ նրա, «Բաց երկնքի պայմանագրից» ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը բացասաբար կանդրադառնա առանձին տարածաշրջանների անվտանգության և կայունության վրա։
«Մենք խորը հիասթափություն ենք հայտնում այս կապակցությամբ», - ավելացրել է խոսնակը։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է պայմանագրից դուրս գալու մասին, նշելով, որ քանի դեռ Ռուսաստանը չի պահպանում պայմանագրի կետերը, ապա ԱՄՆ-ը դուրս է գալիս դրանից։
Մոսկվան հերքել է Վաշինգտոնի մեղադրանքները՝ պայմանագրի խախտման մասին:
Բաց երկնքի պայմանագիրը գործում է 2002 թվականից, որը միավորում է 34 երկիր։
Այն կարգավորում է դիտորդական թռիչքները` այն ստորագրած երկրների ռազմական գործողությունների և զենքի վերահսկման համաձայնագրերի համապատասխանության վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան