Փաստաբան. Ստիպված եմ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանն արձագանքել է քննչական կոմիտեի երեկ տարածած հաղորդագրությանն իր պաշտպանյալի մասին։
«Առայժմ անդրադառնալով քննչական կոմիտեի երեկ տարածած հաղորդագրության միայն մի մասին և միանգամից պատասխանելով բազմաթիվ լրագրողների հարցերին՝ ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին՝ ազդարարելով, որ կրկին չեն արդարացրել ձեր սպասումները.
Գործում փաստական տվյալի նշույլ անգամ չկա, որ Ռուբեն Հայրապետյանը կազմակերպել է
1. «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրում Հ.Շ-ի (Հայկ Շահնազարյանի) կամքին հակառակ ազատությունից ապօրինի զրկելը,
2. կամ Հայկ Շահնազարյանին ֆիզիկական ուժեղ ցավ ու հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը և այլ…
Իսկ թե առանց փաստերի քննչական կոմիտեն ինչու է այսպիսի ձևակերպումներով հաղորդագրություն տարածել, դժվար չէ կռահել…
Ասելը մի բան է, հիմնավորելը՝ այլ…
Գեղարվեստական ձևակերպումներով քրեադատավարական ֆիլմի շարունակությունը կներկայացնեմ հաջորդիվ…»,-նշել է փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ քննչական կոմիտեն դիմել է ՌԴ-ում ՀՀ դեսպանություն՝ Ռ.Հայրապետյանին վերադարձնելու Հայաստան
- Փաստաբան. Փորձ է արվում պատրանք ստեղծել, որ Ռուբեն Հայրապետյանը թաքնվում է քննությունից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին