Ռամզան Կադիրովը կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել է Մոսկվայում
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ինքնաթիռով տեղափոխվել է Մոսկվա և գտնվում է բժշկական հսկողության տակ՝ կորոնավիրուսային վարակի կասկածի պատճառով: Այս մասին, ինչպես գրում է Euronews-ը, հաղորդում են ռուսական լրատվական գործակալությունները՝ հղում անելով բժշկական շրջանակներում իրենց աղբյուրներին:
Կադիրովի շրջապատը չի մեկնաբանել այս տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ ինքն «անձամբ է վերահսկում» կորոնավիրուսի իրավիճակը հանրապետությունում։
Ըստ պաշտոնական թվերի, Ռուսաստանում COVID-19-ի զոհերի թիվը գերազանցել է երեք հազարը: Հեռավոր շրջաններում բռնկումներ են գրանցվել:
Մոսկվայում, որտեղ գրանցվել է վարակների և մահերի մոտ կեսը, հայտարարվել է կարանտինային միջոցառումների նոր մեղմացման մասին: Ըստ քաղաքային իշխանությունների, մայրաքաղաքում իրավիճակը բարելավվում է։ Դուրս գրված հիվանդների թիվը գերազանցել է հիվանդանոցներ ընդունման թվին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները