Ռուբեն Մելիքյան. Աթանեսյանի տան վրա հարձակվողները փորձել են հարվածել նրա 7-ամյա որդուն
Արցախի նախկին ՄԻՊ, ՄԻրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը գրել է,
«Հենց նոր զրուցեցի փաստաբանՏիգրան Աթանեսյանի հետ։ Դեպքի կապակցությամբ լիազորված եմ հայտնել հետևյալը.
Աթանեսյանի տան մերձակա տարածքում մի քանի լածիրակ առանց որևէ առիթի լկտի ձևով հայհոյել ու սպառնացել են նրա տիկնոջն ու անչափահաս երեխաներին այն ժամանակ, երբ փաստաբանը տանը չի եղել։ Խուլիգանությունը շարունակվել է նաև այն ժամանակ, երբ Աթանեսյանը տուն է վերադարձել։ Տուն ներխուժելու փորձը չի հաջողվել՝ բացառապես երկաթե դռան շնորհիվ, այնուհանդերձ հարձակվողները փորձել են պատուհանից հարվածել փաստաբանի 7-ամյա որդուն։ Ոտնձգությունը խափանվել է միայն ոստիկանության ժամանումից հետո։ Ներկայում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստում։
Դեպքի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներով Տիգրան Աթանեսյանը հանդես կգա վաղը՝ մամուլի ասուլիսի ձևաչափով»։
Հարակից հրապարակումներ`
- Հարձակում փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա
- Տիգրան Աթանեսյան. Անհապաղ ազատեք Ռոբերտ Քոչարյանին
- Տիգրան Աթանեսյան. Ալեն Սիմոնյանը պետք է հրաժարական տա
- Դատավոր Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչը Տիգրան Աթանեսյանն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան