ԱՄՆ-ը դուրս է գալիս «Բաց երկնքի պայմանագրից»՝ Ռուսաստանի պատճառով
Վաշինգտոնը դուրս է գալիս «Բաց երկնքի պայմանագրից», որը կարգավորում է դիտորդական թռիչքները` այն ստորագրած երկրների ռազմական գործողությունների և զենքի վերահսկման համաձայնագրերի համապատասխանության վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար: ԱՄՆ-ը մեղադրում է Մոսկվային՝ «Բաց երկնքի պայմանագիրը» խախտելու մեջ: Այս մասին գրում է Euronews-ը։
«Ես կարծում եմ, որ մենք շատ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ: Բայց Ռուսաստանը չի պահպանում համաձայնագիրը: Քանի նա դա չի անում, մենք դուրս կգանք դրանից»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Համաձայնագիրը ստորագրվել է 1992 թ.։ Այսօր այն միավորում է ավելի քան 30 երկիր:
Համաձայնագրից դուրս գալու Վաշինգտոնի որոշումը ուժի մեջ կմտնի վեց ամսից:
«2017 թվականից ի վեր Միացյալ Նահանգները բազմիցս զեկուցել են Ռուսաստանի կողմից պայմանագրի խախտումների մասին, որը, մասնավորապես, Կալինինգրադի մարզում դիտորդական թռիչքների համար սահմանել են 500 կմ սահմանաչափ: Սա էապես նվազեցնում է նման ռազմականացված գոտում տեղի ունեցող գործընթացների թափանցիկությունը», - ասել է Պենտագոնի խոսնակ Ջոնաթան Հոֆմանը:
Իր հերթին, Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ «Եվրոպայում ռազմական անվտանգության համակարգին հարվածը» հենց ԱՄՆ-ի դուրս գալն է պայմանագրից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան