ԱԺ-ում Գոգյանի հայտարարությունների հարցով արտահերթ նիստ կգումարվի
ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի որոշմամբ՝ մայիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, կհրավիրվի հանձնաժողովի արտահերթ նիստ:
Հանձնաժողովից հայտնում են, որ նման որոշման պատճառը վերջին օրերին լայն արձագանք ստացած
իրադարձություններն են, մասնավորապես, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը, ինչպես նաև վերջինիս՝ մայիսի 14-ին տարածած հայտարարությունը։
Հիշեցնենք, որ ըստ Գոգյանի, իր հրաժարականի պատճառներից մեկը հանդիսանում է այն, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն, ըստ վերոնշյալ պնդման, ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով:
ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նիստին, բացի պատգամավորներից, ներկա են լինելու նաև ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ԿԳՄՍ-ում փոխնախարարական աթոռի ներկա ու նախկին տիրակալները պայքարում են իրար դեմ. Ի՞նչ կապ ունի Սմբատ Գոգյանը
- «Ժողովուրդ». Փաշինյանը կընդունի՞ Գոգյանի հրաժարականը
- «Հրապարակ». ԿԳՄՍ փոխնախարարը Սմբատ Գոգյանի հետ «ռազբորկա» է արել վերջինիս տան մոտ
- «Գրագողականներն» ընդդեմ Գոգյանի
- Սմբատ Գոգյան. ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից ազատման որոշումս ունի երեք շերտ
- Սմբատ Գոգյանն ԲՈԿ նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան