Երևանի մանկապարտեզներից մեկի աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Երևանի՝ 16 թաղամասում գտնվող թիվ 49 մանկապարտեզի տեխնիկական աշխատակիցներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Panorama.am-ին տեղեկացրեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Նրա խոսքով, մանկապարտեզը փակ լինելու ընթացքում աշխատակիցն այնտեղ չի գնացել։ Մանկապարտեզը ոչ մայիսի 20-ին, ոչ էլ դրանից հետո չի գործել։
«Նրա հետ շփում ունեցած մարդիկ մեկուսացված են»,-ասաց Կարապետյանն ու նշեց՝ չի կարող ասել, թե երբ կսկսի գործել նախակրթարանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները