Փաստաբանների և նրանց ընտանիքների նկատմամբ հարձակումները, վիրավորանքները ևս այս իշխանության ձեռքբերումն են․ Անի Սամսոնյան
ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձել է Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա կատարված հարձակման դեպքին: Նա մասնավորապես գրել է.
«Հերթական հարձակումն է տեղի ունեցել փաստաբանի ընտանիքի վրա` նրա փաստաբանական գործունեությամբ պայմանավորված:
Փաստաբանների և նրանց ընտանիքների նկատմամբ հարձակումները, վիրավորանքները ևս այս իշխանության ձեռքբերումն են:
Կառավարության 2019 թվականի ծրագրի մեջ ասված էր, որ քայլեր կձեռնարկվեն փաստաբանության ինստիտուտի պաշտպանության համար: Դրանք ոչ միայն չեն ձեռնարկվել, այլև վերջերս մերժվեց նույնիսկ քննարկել փաստաբանի աշխատանքի խոչընդոտման քրեականացման մեր նախագիծը:
Դուք կհարցնեք` ինչու՞:
Որովհետև այս իշխանությանը ձեռնտու է քաղաքականացված իրավական գործընթացներում փաստաբանների նկատմամբ վիրավորանքը, սպառնալիքը, հարձակումը, նրանց նվաստացնելը` այդպիսով վնասելով արդար դատաքննությանը և վստահորդների իրավունքների որակյալ պաշտպանությանը:
Բայց հիշեք, ամեն ինչ ունի բումերանգի էֆեկտ: Այնպես, ինչպես ատելությունն է այսօր վերադառնում ձեզ, այնպես էլ մի օր ձեզանից շատերը կունենան իրավական օգնության կարիք»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին