Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի հետևանքով ևս մեկ մահվան դեպք է գրանցվել
Մայիսի 22-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 323 դեպք, որոնցից 130-ն` առողջացած, 5-ը` մահվան ելքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 14 նոր դեպք, 9 վերականգնման և 1 մահվան դեպք։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 61 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- տեղեկացրել է Գ. Սանոսյանը։
Նա շեշտել է, որ դեռևս մայիսի 11-ին հայտնել էին, որ արձանագրվել է մահվան դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
«Այդպիսի դեպքերի թիվը 1 է։ Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գեղամասար, Գանձակ, Չկալովկա և Աստղաձոր համայնքներում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան