ՄԻՊ-ը դատապարտում է Տիգրան Աթանեսյանի տահն վրա հարձակումը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դատապարտումէ փաստաբան Տիգրան Աթանեսյանի տանի վրա հարձակումը։
Նա գրել է.
«Այսօր տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ «երեկ հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա 4 տղամարդու կողմից»: Ըստ հրապարակումների՝ նշված անձինք հնչեցրել են սպառնալիքներ փաստաբանի հասցեին. տանն այդ պահին եղել են միայն փաստաբանի ընտանիքի անդամները՝ կինը և անչափահաս երեխաները:
Խոսել եմ պարոն Աթանեսյանի հետ, ով տեղի ունեցածը կապում է իր մասնագիտական գործունեության հետ: Այս հարցը պետք է լինի իրավապահ մարմինների կողմից առաջնահերթ պարզելու ենթակա հարց, քանի որ փաստաբանի մասնագիտական գործունեությունը գտնվում է օրենքի հատուկ պաշտպանության ներքո։
Տեղյակ եմ, որ Ոստիկանությունը ժամանել է ահազանգով, նախաձեռնվել է վարույթ և իրականացվում են գործողություններ: Մենք կապի մեջ կլինենք Ոստիկանության հետ:
Ցանկացած պարագայում է դատապարտելի երևույթը, որ նկարագրվում է հրապարակումներով ու փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից, առավել ևս, որ վերաբերում է ընտանիքի անդամների՝ կնոջ ու անչափահաս երեխաների ու այն էլ, երբ նրանք գտնվել են իրենց տանը»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. «Բեսպրեդելը» պետք է մեկընդմիշտ արմատախիլ արվի մեր կյանքից
- Ռուբեն Մելիքյան. Աթանեսյանի տան վրա հարձակվողները փորձել են հարվածել նրա 7-ամյա որդուն
- Փաստաբանների պալատը դատապարտում է Աթանեսյանի տան վրա հարձակումը
- Փաստաբանների և նրանց ընտանիքների նկատմամբ հարձակումները, վիրավորանքները ևս այս իշխանության ձեռքբերումն են․ Անի Սամսոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին