Շիրակում ընդհանուր գրանցվել է կորոնավիրուսից մահվան 7 դեպք
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1745 նմուշառում, մայիսի 12-ից 21-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 422 նմուշառման հետազոտություն։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից։
Մայիսի 22-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 99 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 40-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 115 պացիենտ, որոնցից 92-ը մարզի բնակիչ է։ 28 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 283 քաղաքացի։ Հիվանդության անախտանիշ ընթացքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ, նրանցից 48-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Արձանագրվել է մահվան 7 դեպք։
Հարակից հրապարակումներ`
- 22.05.2020. Կորոնավիրուսի 322 նոր դեպք և 293 առողջացած, 4 մահվան դեպք
- Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում
- Շիրակում կորոնավիրուսից առողջացածների թիվն արդեն 64 է
- Գյումրու ինֆեկցիոնում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով 70 հիվանդ է բուժվում
- Շիրակի մարզում կորոնավիրուսից լավացածների թիվն ավելացել է 3 -ով
- Գյումրու ինֆեկցիոնից ախտանիշ չունեցող պացիենտները կտեղափոխվեն Ծաղկաձոր
- Մարզպետ. Շիրակում վիրուսը հաղթահարել է 5 բնակիչ