Չինաստանը խոստովանել է՝ կորոնավիրուսը չի հաղթահարել
Չինաստանը հայտարարություն է արել այն մասին, որ կորոնավիրուսի համաճարակը երկրում դեռ չի ավարտվել։ Իշխանությունները հայտարարել են, որ վարակի դեմ պայքարում հասել են «մեծ ռազմավարական արդյունքների»։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյան։
«Ներկա պահին համաճարակը դեռ չի ավարտվել, իսկ մարտահրավերները, որոնց բախվում ենք զարգացման գործընթացում, հսկայական են»,- ասել է նա:
Կեցյանը կոչ է արել կրկնակի ջանքեր գործադրել վիրուսից կորուստները նվազագույնի հասցնելու և սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված այս տարվա համար սահմանված առաջադրանքները կատարելու համար։
Նա նշել է, որ համաճարակը դարձել է առողջապահության ոլորոտում ամենաարագ զարգացող, ընդգրկուն, բարդագույն իրավիճակ երկրի հիմնադրումից ի վեր:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի արդյունքում 108 մլն մարդ կրկին մեկուսացման մեջ է
- Չինաստանը 2 միլիարդ դոլար կտրամադրի կորոնավիրուսից տուժած երկրներին
- Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը
- Չինաստանը փորձում է գողանալ ԱՄՆ-ից COVID-19 պատվաստանյութի հետազոտությունները
- Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի երկու բերված դեպք
- Չինաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 1 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին