Սաակաշվիլին ներկայացրել է, թե որն է Ուկրաինայի խնդիրը
Ուկրաինայի խնդիրը կախված չէ արտաքին՝ դրսից ղեկավարվող գործընթացներից, անդրադառնալով «Պորոշենկոյի և Բայդենի խոսակցության ձայնագրության հետ» կապված սկանդալին, ասել է Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Ուկրաինայի խնդիրը ամբողջական կառավարման համակարգի բացակայությունն է: Նախ և առաջ, պետք է զարգանա պետական կառավարման համակարգը»,- ասել է նա ուկրաինական «1 + 1» հեռուստաալիքի եթերում:
Երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում խորհրդարանական պատգամավոր Անդրեյ Դերաչը հրապարակել էր հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, որոնցում, ըստ նրա, Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և Պետդեպարտամենտի նախկին ղեկավար Ջոն Քերին քննարկում են Ուկրաինայի ներքին քաղաքականությունը:
Պատգամավորը հայտնել է, որ բանակցությունների թեմաներից մեկը, որը, իբր, տեղի է ունեցել 2015-ի վերջին, ամերիկյան կողմից «Բրիզմայի» բիզնես պլանների պահպանման դիմաց 1 միլիարդ դոլար տրամադրումն էր, ինչը կապված է Ջոզեֆ Բայդենի որդու՝ Հանթերի հետ: