Սաուդցի լրագրող Խաշոկջիի երեխաները ներել են հորը սպանողներին
Սաուդյան Արաբիայի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիի ընտանիքը ներում է իրենց հոր մարդասպաններին։ Այս մասին գրել է սպանված Խաշոգջիի որդին՝ Սալահ Խաշոկջին թվիթերյան իր էջում: Այս մասին գրում է Gazeta-ն։
Լրագրողի երեխաների անունից Սալահ Խաշոկջին հայտարարել է իրենց ներողամտությունը՝ հավելելով, որ հայրը մահացավ «արդար մահով»:
Հիշեցնենք, որ 2018-ի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Խաշոգջին մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, որտեղից այլևս դուրս չէր եկել։
Հետաքննության ավարտին ձերբակալվել է 21 մարդ. Նրանցից 11-ին մեղադրանք է առաջադրվել, իսկ նրանցից 5-ի համար, որոնք անմիջական սպանության մասնակիցներ են, դատախազությունը պահանջել է մահապատիժ:
Խաշոգին հայտնի էր Ռիյադի քաղաքականության վերաբերյալ քննադատական հոդվածներով և 2017 թվականից բնակվում էր Միացյալ Նահանգներում, որտեղ նա հոդվածներ էր գրում Washington Post-ի համար: Թուրքական և ամերիկյան հետախուզական գործակալությունները կարծում են, որ Սաուդյան Արաբիայի բարձրագույն ղեկավարությունը, մասնավորապես թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանը, կարող է ներգրավված լինել այդ սպանության մեջ: Խաշոգիի մարմինը մինչ այժմ չի հայտնաբերվել։
Լրագրողի սպանությունից հետո տեղեկություններ տարածվեցին նաև, որ Սաուդյան իշխանությունները Կարմիր ծովի ափին գտնվող Ջիդդայում էլիտար անշարժ գույք են նվիրել Խաշոգջիի երեխաներին։ Նվիրված տների արժեքը կազմում է մինչև 4 մլն դոլար: Երեխաներին նաև ամսական գումարներ է տրվում։ Այս ամենն արվում է, որպեսզի հնարավորություն լինի հասնել ընտանիքի հետ համաձայնության ու նրանք չմեղադրեն իշխանություններին սպանության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհի ամենահարուստ մարդը Թուրքիայում մասնակցել է լրագրող Խաշոգիի հիշատակի միջոցառմանը
- Ջամալ Խաշոգիի մահվանից 1 տարի անց էլ չի հայտնաբերվել նրա մարմինը
- Սաուդյան արքայազնը լրագրող Խաշոգջիի սպանության մասնակից է․ ՄԱԿ-ի քննիչներ
- WP. Սաուդյան իշխանությունները էլիտար բնակարաններ են նվիրել սպանված Խաշոգջիի երեխաներին
- Սաուդյան արքայազնը կարող է կորցնել գահակալության իրավունքը՝ Խաշոգիի գործի պատճառով
- Washington Post-ը հրապարակել է անհետացած սաուդցի լրագրող Խաշոգի վերջին հոդվածը
- CNN․ Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգի մարմինը մասնատվել է սպանվելուց հետո
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին