Ֆեյսբուքը պայքար է սկսում` ընդդեմ կորոնավիրուսի հետ կապված դավադրությունների վարկածների տարածման
Ֆեյսբուք սոցիալական ցանցը, կորոնավիրուսի հետ կապված վնասակար տեղեկությունները կանխելու նպատակով, սկսել է իր էջերից հանել նման բովանդակությամբ հրապարակումները և նախազգուշական պիտակներ է ուղարկում այդ հրապարակումների հեղինակներին:
Ֆեյսբուքի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն այս մասին հայտարարությամբ հանդես եկավ հինգշաբթի օրը, երբ աճում են ապատեղեկատվությունը կանխելու գործում սոցցանցերի կողմրիկայի ից ցուցաբերվող դանդաղկոտության նկատմամբ քննադատությունները: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։
Ըստ Ցուկերբերգի, իր ընկերությունն այժմ աշխատում է փաստահավաք անկախ խմբերի հետ և իր էջերից արդեն իսկ հանել է հազարավոր գրառումներ և օգտատերերին է ուղարկել մոտ 50 միլիոն նախազգուշական ուղերձներ:
Խոսելով Կալիֆորնիայում գտնվող իր տնից, Ցուկերբերգն ասել է նաև, թե մասնավորապես Մեծ Բրիտանիայում ֆեյսբուքը հանել է դավադրությունների վարկածների մասին վնասարար մեծաթիվ գրառումներ, որոնք կորոնավիրուսի տարածման հետ են կապում բջջային հեռախոսների տեխնոլոգիան: Նման ապատեղեկատվության պատճառով են այս երկրում իրականացվել հարձակումներ բջջային հեռախոսների ալեհավաքների, ինչպես նաև այս բնագավառում աշխատող ճարտարագետների դեմ։
Twitter և Google ընկերությունները ևս իրականացում են քայլեր` COVID-19 հիվանդության հետ կապված ապատեղեկատվության ալիքը վերացնելու համար: