Ձորակում արագիլների բների քանդման պատճառը մարդկային գործոնի հետևանք չէ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տարածել է հայտարարություն, որում նշված է. «Մայիսի 19-ին «a1plus.am» լրատվական կայքի հրապարակած «Արագիլների բները քանդել են. բնակիչն ահազանգում է․ լուսանկարներ» վերնագրով հոդվածի վերաբերյալ.
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները Ձորակ համայնքում կատարել են ուսումնասիրություն, խոսել տեղի բնակիչների և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակցի հետ, պարզել, որ վերոնշյալ բների քանդման պատճառը մարդկային գործոնի հետևանք չէ։
Ականատեսների վկայությամբ՝ բները քանդվել են անձրևների հետևանքով, ինչի մասին վերջիններս տվել են գրավոր հայտարարություն։
Տեղում կատարվել են բացատրական աշխատանքներ՝ բների վնասման դեպքում պատասխաատվության ենթարկվելու մասին:
ՀԷՑ-ի աշխատակիցը զգուշացվել է տեխնիկական խնդիրներ առաջացնող բների հաշվառելու մասին՝ անհրաժեշտության դեպքում խնդիրները ուշ աշնանը վերացնելու համար:
Դեպքի առթիվ ուսումնասիրությունները շարունակվում են, նախապատրաստվում են նյութեր»:
Հարակից հրապարակումներ`
- Արագիլները Հովտաշենից «չեն նեղացել»
- Արագիլների գործը «մեռավ»
- Ինչո՞ւ է «արագիլների գործը» քնել
- Հանցավոր ու անհայտ ձկնարտադրողի պատճառով արագիլների անկումը շարունակվում է
- Աղտոտված արագիլների ֆիզիկական վիճակն էապես բարելավվել է
- Արագիլների աղտոտվածության աղբյուրը դեռ ամբողջությամբ պարզ չէ
- Արագիլով այլևս լուր չեք ուղարկի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին