ԱՄՆ-ում արտոնագրվել է կորոնավիրուսի առաջին գենետիկ թեստը
Ամերիկյան «Ալբերտ Էյնշտեյն» կլինիկան կորոնավիրուսի որոշման համար մշակել է աշխարհում առաջին գենետիկ թեստը: Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Նշվում է, որ թեստերը սկսելու են գործարկվել հունիսին: Դրանք արդեն արտոնագրված են Միացյալ Նահանգներում:
Գիտնականների կարծիքով՝ թեստն ունի 100% ճշգրտություն: Այն հարմար է զանգվածային ախտորոշման համար։ Նշվում է, որ հնարավոր է միանգամից ուսումնասիրել 1,536 նմուշ: Նման գենետիկ թեստ առաջին անգամ է գործարկվում։
Հետազոտությունների համար կվերցվեն նմուշներ թքագեղձից կամ նազոֆարինգից։ Մշակումը հիմնված է նոր սերնդի տեխնոլոգիաների վրա: Այն որոշում է կորոնավիրուսի հնարավոր առկայությունը`վերլուծելով ԴՆԹ-ի փոքր բեկորները:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին