Նոր հետազոտությամբ՝ կորոնավիրուսը հազվադեպ է փոխանցվում իրերի մակերևույթի միջոցով
Կորոնավիրուսը շատ դեպքերում փոխանցվում է մարդուց մարդուն և ոչ հաճախ՝ իրերի մակերևույթի միջոցով: 1tv.ge-ն գրում է, որ նոր հետազոտությունը, որը գլխավորում է ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, պնդում է, որ հիվանդությունը շատ հեշտ է անցնում մարդկանց միջև՝ մոտ շփման ժամանակ: Ըստ հետազոտության, վարակը հազվադեպ է փոխանցվում վարակված մակերևույթին դիպչելիս կամ վարակված կենդանիների հետ շփման արդյունքում:
Ինչպես հայտարարել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի խոսնակ Կրիստեն Նորդլունդը, վարակն ամենահաճախ անցնում է մարդուց մարդուն և սոցիալական հեռավորության պաշտպանությունը վարակից զերծ մնալու լավագույն միջոցն է:
Հեռավորությունը, որը պետք է պաշտպանի յուրաքանչյուր մարդ, անփոփոխ է և կազմում է երկու մետր:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայում ցույց են տվել, թե ինչպես է վիրուսը նստում մակերևույթներին ու փոխանցվում մարդուն
- Կորոնավիրուսի տևողությունն արտաքին մակերեսների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան