22.05.2020. Կորոնավիրուսի 322 նոր դեպք և 293 առողջացած, 4 մահվան դեպք
Մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5928 դեպք, որոնցից 2874-ն` առողջացած, 74-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2952 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 47654 թեստավորում:
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 322 նոր դեպք և 293 առողջացած»,- նշում են նախարարությունից։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Մահվան դեպքերի թիվը հասել է 74-ի։
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 28 է։
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
մնացե'ք տանը,
սահմանափակե'ք շփումները,
հետևե'ք անձնական հիգիենային,
հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը,
շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,
գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:
Հարակից հրապարակումներ`
- 21.05.2020. Կորոնավիրուսի 335 նոր դեպք, 162 առողջացած և3 մահ
- 20.05.2020. 230 նոր վարակակիր, 255 առողջացած, մահվան 3 դեպք
- 19.05.2020. Կորոնավիրուսի 218 նոր դեպք և երեք մահ
- 18.05.2020. 351 նոր վարակակիր, 94 առողջացած և մահվան մեկ դեպք
- 17.05.2020. 189 նոր վարակակիր, 134 առողջացած և մահվան 5 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան