Փարիզի իշխանությունները հավանություն են տվել օլիմպիական խաղերի ջրային մարզաձևերի կենտրոնի կառուցման նախագծին
Փարիզի իշխանությունները հավանություն են տվել 2024թ․ օլիմպիական խաղերի ջրային մարզաձևերի կենտրոնի կառուցման նախագծին։Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Այն կառուցվելու է Պլեյն Սաուլնիեր թաղամասու։ Տարածքը Stade de France մարզադաշտի հարևանությամբ է, որտեղ կայանալու են 2024 թ․ օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունները:
Շինարարության պայմանագիրը կստորագրվի հունիսի 15-ին, իսկ նախագծի վերջնական նախահաշիվը չի անցնի բյուջեով համաձայնեցված 147 միլիոն եվրոն։
Համալիրը նախատեսված է 6000 հանդիսատեսի համար: Գեղալողի և ջրագնդակի մրցումները կանցկացվեն 50 մետր, իսկ ջրացատկինը ՝ 22 x 25 մետր լողավազանում: Լողի մրցումները տեղի կունենան երեք ժամանակավոր 50 մետր լողավազաններում, որոնք կկառուցվեն բացառապես օլիմպիական խաղերի համար:
Լոնդոնից հետո Փարիզը կդառնա երկրորդ քաղաքը, որը երրորդ անգամ կհյուրընկալի օլիմպիական խաղերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները