ԱՄՆ-ն կարող է ստեղծել համաճարակի արձագանքման վարչություն՝ որպես ԱՀԿ-ի այլընտրանք
ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի աշխատակազմը քննարկում է Պետդեպարտամենտում վարչություն ստեղծելու հնարավորությունը, որը կզբաղվի վարակիչ հիվանդությունների բռնկման գլոբալ արձագանքներով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Հրապարակման համաձայն, Պետդեպարտամենտում հատուկ ստորաբաժանում ստեղծելու գաղափարը ծագել է կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարում տարբեր կազմակերպությունների միջև համակարգվածության պակասի ֆոնին:
Բացի այդ, ամերիկյան դիվանագիտական ծառայության նոր վարչությունը մասամբ կկրկնօրինակի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աշխատանքը։ Թրամփը բազմիցս քննադատել է ԱՀԿ-ի աշխատանքը՝ նշելով, որ կառույցը ֆինանսավորվում է հիմնականում Միացյալ Նահանգների կողմից, բայց կենտրոնանում է Չինաստանի վրա:
Ընդգծվում է, որ վարչակազմի ծրագրերը կարող են Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից քննադատության արժանանալ, քանի որ նոր գերատեսչության ստեղծումը նրան կզրկի ազդեցության և ֆինանսավորման զգալի մասնաբաժինից:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի հետևանքով ԱՄՆ-ում մոտ 39 միլիոն մարդ կորցրել է աշխատանքը
- ԱՀԿ-ն նախազգուշացրել է COVID-19- ի երկրորդ ալիքի հավանականության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան