Ավետիք Իշխանյան. Վերադարձ 90-ականնե՞ր
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան, կնոջ ու երեխաների վրա հարձակմանը, գրել է.
«Տեղի է ունեցել հարձակում փաստաբան Տիգրան Աթանեսյանի և նրա ընտանիքի նկատմամբ։ Դեպքը տեղի է ունեցել բացահայտ, հարձակվողները համոզված են եղել իրենց անպատժելիության մեջ։ Պատահակա՞ն է, արդյոք և ուղղորդվա՞ծ այս հարձակումը։
Ուղղորդված լինելը չեմ պնդում, բայց վստահ եմ, որ հարձակումը պատահական չէր։ Եթե, այսպես կոչված «հեղափոխության պահապաններ» խունվեյբինական խումբը ահաբեկում է ընդդիմախոսներին և իշխանության կողմից ոչ միայն չի պատժվում, այլև փաստորեն խրախուսվում է, ապա ինչու՞ այլ խմբավորումներ նույնպես «աչքի չընկնեն» ու դուր գան հեղափոխության առաջնորդին։
Արդյոք, վերադառնում ենք մղձավանջային 90-ականների՞ն, երբ հարձակվեցին փաստաբան Ռուբեն Սահակյանի վրա․․․նույնպես անպատիժ»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. «Բեսպրեդելը» պետք է մեկընդմիշտ արմատախիլ արվի մեր կյանքից
- ՄԻՊ-ը դատապարտում է Տիգրան Աթանեսյանի տահն վրա հարձակումը
- Ռուբեն Մելիքյան. Աթանեսյանի տան վրա հարձակվողները փորձել են հարվածել նրա 7-ամյա որդուն
- Փաստաբանների պալատը դատապարտում է Աթանեսյանի տան վրա հարձակումը
- Հարձակում փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան