COVID-19- ի դեպքերի քանակով Բրազիլիան աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում
Այսօրվա տվյալներով, կորոնավիրուսի տարածման դեպքերի քանակով Բրազիլիան աշխարհում երկրորդ տեղում էր, Միացյալ Նահանգները շարունակում է մնալ առաջին տեղում։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ երկրում կորոնավիրուսային հիվանդություն է հայտնաբերվել 330, 890 մարդու մոտ: Հիվանդության հետևանքով մահացել է 21, 048 մարդ:
Վերջին երեք օրերի ընթացքում ամեն օր ավելի քան հազար վարակակիրներ դառնում է COVID-19-ի զոհ:
Ըստ երկրի առողջապահության նախարարության տվյալների՝ 135.4 հազար բրազիլացիներ հաղթահարել են հիվանդությունը։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:
Հարակից հրապարակումներ`
- Բրազիլիայում մեկ օրում կորոնավիրուսով է վարակվել 20 հազար մարդ
- «Բրազիլիայում տեսարանը զարհուրելի է, դիակները փողոցներում են»