Ջոան Ռոուլինգը բացահայտել է «Հարրի Փոթերի» ծննդյան գաղտնիքը
Բրիտանացի գրող, Հարրի Փոթերի մասին գրեքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը բացահայտել է իր հերոսի մասին առաջին ստեղծաgործության «ծննդյան» գաղտնիքը: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, Թվիթերում նա հերքել է մի քանի սխալ պատկերացումներ այն մասին, թե որտեղ է գրվել գիրքը:
Ռոուլինգը նշել է, որ Հարրի Փոթերի մասին գրքերի առաջին գլուխները գրվել են Լոնդոնի վարձակալական սենյակում: Սենյակը տեղակայված էր սպորտային ապրանքների խանութի վերևում, գրողը փակցրել է տան լուսանկարը։
Նա շեշտել է, որ եղել է The Elephant House սրճարանում, որի դռան վերևում նշվում է, որ սա «Հարրի Փոթերի» ծննդավայրն է, բայց այդ ժամանակ Ռոուլինգն արդեն մի քանի տարի գիրքը գրում էր: Նա նաև նշել է, որ ինքը երբեք չի եղել Պորտուգալիայում գտնվող «Հարրի Փոթերի գրադարանի» գրախանութում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա