Ցերցվաձե. Վրաստանն ակնկալում է, որ Արսեն Թորոսյանը ներողություն կխնդրի
«ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները՝ կապված կորոնավիրուսի տարածումը վերահսկելու հարցում ՀՀ-ի առավելությունների հետ զավեշտալի և անհիմն են»,- պատասխանելով ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությանը՝ ասել է Վրաստանի «Ինֆեկցիոն պաթոլոգիաների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի» գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Թենգիզ Ցերտցվաձեն։ Այս մասին գրում է վրացական report.ge կայքը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 22-ին, Ա. Թորոսյանը համեմատել էր Հայաստանի և Վրաստանի առողջապահական համակարգերը: Նա շեշտել էր, որ Վրաստանում իրականում համաճարակային իրավիճակը շատ ավելի վատ է, քան Հայաստանում։
«Պարո՛ն նախարար, Ձեր հայտարարությունը, թե Հայաստանում հակահամաճարակային համակարգն ավելի զարգացած է, ժպիտ է առաջացնու, եթե ոչ ծիծաղ», - ասել է Ցերցվաձեն:
Նա շեշտել է, որ հակահամաճարակային միջոցառումները, որոնք իրականացվում են Վրաստանում, կասկածի տակ չեն դրվում միջազգային կազմակերպությունների կողմից:
Տ. Ցերցվաձեն ասել է նաև՝ իրենք ակնկալում են, որ պարոն նախարարը կա՛մ կհիմնավորի իր մեղմ ասած «ոչ ճիշտ» գնահատականները, կա՛մ գոնե ներողություն կխնդրի։
Ինչ վերաբերում է պարոն Թորոսյանի մյուս հարցերին, նա շեշտել է, որ Վրաստանում գործում է տարածաշրջանի միակ եզակի և որակյալ «Լուգար» կենտրոնը, որտեղ բոլոր լաբորատոր փորձարկումներն իրականացվում են ամենաբարձր որակի թեստային համակարգերի միջոցով, ինչը բացառում է ցանկացած սխալ. «Մենք չենք կարծում, որ Հայաստանում կա ավելի լավ լաբորատորիա, քան սա»։
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժման վարչության ղեկավար Մարինա Էզգուբայան էլ, ի պատասխան Ա. Թորոսյանի հայտարարության, ասել է, որ իրենք չեն թաքցնում որևէ տեղեկություն՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի հետ։
«Մեր բոլոր տվյալները ճշգրիտ են, մենք չենք թաքցրել և ոչ մի դեպք։ Երկրում հաստատվել է կորոնավիրուսի 728 դեպք»,- sputnik-georgia.ru-ի փոխանցմամբ ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիից Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել են ոչ դիվանագիտական ու զարմանալի
- Արսեն Թորոսյան. Հնարավոր է գնանք խորը սորտավորման
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին