Ցուկերբերգը պլանավորել է Facebook-ի աշխատակիցների կեսից ավելիին տեղափոխել հառավար աշխատանքի
Facebook-ի գլխավոր տնօրեն և հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ առաջիկա հինգ կամ տասը տարիների ընթացքում ընկերության աշխատակիցների մինչև 50%-ը կաշխատի հեռավար կարգով: CNBC-ի փոխանցմամբ, նա այդ մասին հայտարարել է ենթակաների հետ հերթական շաբաթական խորհրդակցության ժամանակ:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, նա ասել է, որ 2021 թ.-ի հունվարից աշխատակազմի մի մասին կթույլատրվի հեռավար կարգով աշխատել: Եթե նրանք որոշեն ինչ-որ տեղ տեղափոխվել, պետք է տեղեկացնեն ընկերությանը, և նրանց աշխատավարձը կվերահաշվարկեն՝ կախված նոր բնակության վայրից: Վերահաշվարկ կպահանջվի հարկման և հաշվապահության համար, բացատրե է Ցուկերբերգը:
Այն կթուլատրվի փորձառու աշխատակիցներին, նրանց, ովքեր վերջերս արդյունավետ են աշխատել, և նրանց, որոնց կթողնեն իրենց անմիջական վերադասները: Համալսարանների նոր շրջանավարտներին այդ հնարավորությունը չի տրվի:
Նա ասել է, որ ստացիոնար աշխատողներին հեռավարի փոխադրումը կարվի «հավասարակշռված»: Այնուամենայնիվ, ընկերությունը վարձելու է ավելի շատ նոր հեռավար աշխատողներ: Այն կընդլայնի տաղանդավոր մարդկանց վարձելու Facebook-ի հնարավորությունները, որոնց անհրաժեշտություն չի լինի տեղափոխել մեծ քաղաքներ, ասել է Ցուկերբերգը: Դա նաև ընկերությանը թույլ կտա դիվերսիֆիկացնել իր աշխատուժը և ստեղծել ազատ աշխատատեղեր այնտեղ, որտեղ մինչ այժմ հնարավոր չէր այն անել:
Համաճարակի պայմաններում այժմ Facebook-ի աշխատակիցների 95%-ը աշխատում է հեռավար կարգով, ասել է ընկերության ղեկավարը: Ընկերության սեփական հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց 50%-ը աշխատում է նույնքան արդյունավետ, որքան գրասենյակային պայմաններում: Աշխատակիցների 40%-ը նշել է, որ իրենք շատ շահագրգռված են մշտական հիմունքներով հեռավար աշխատանքի անցնելու մեջ, իսկ 75%-ն ասել է, որ եթե անցնեն հեռավար աշխատանքի, կարող են տեղափոխվել այլ քաղաք:
Ըստ Bloomberg-ի, մարտի վերջի դրությամբ ընկերության աշխատակազմը գերազանցում է 48 հազարը:
Այն աշխատակիցներին, ովքեր կարող են տնից աշխատել, Facebook-ն արդեն թույլատրել է այդ ռեժիմում մնալ մինչև 2020 թվականի վերջը:
Նույն հնարավորությունն աշխատակիցներին տրամադրել է նաև ամերիկյան Google հոլդինգի Alphabet Inc ընկերությունը: Միևնույն ժամանակ երկու ընկերություններն էլ կսկսեն բացել իրենց գրասենյակները, բայց կշարունակեն պահպանել ճկուն գրաֆիկ: Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեք Դորսին վերջերս հայտարարել է, որ իր աշխատակիցները կարող են ընդմիշտ մնալ հեռավար աշխատանքի մեջ: