96-ամյա Սերյոժա պապիկը հաղթահարել է կորոնավիրուսը
96-ամյա Ստեփանյան Սերյոժան դուրս է գրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սբ. Գ. Լուսաբորից ԲԿ-ի հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը։
Նա տեղեկարցրել է, որ Ս. Ստեփանյանը վարակված է եղել կորոնավիրուսով, և չի ունեցել այլ հիվանդություն:
«Շնորհակալ եմ ինձ առողջացնելու համար, 96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց սիրտս 20 տարեկանի սիրտ է, բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում: Թող բոլորն առողջ լինեն, զգույշ ու ուշադիր, դժվար է մեծերի համար հիվանդանոց ընկնելը»,- տուն գնալիս ասել է Սերյոժա պապիկը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան