Հնարավոր է իրականացվի տրանսպորտային միջոցների ժամանակավոր չվացուցակների կազմում. Ա. Գրիգորյան
«ՀՀ-ում հանրային տրանսպորտի ոլորտում ներգրավված են մոտավորապես 3500 տրանսպորտային միջոցներ, և 20-25 հազար տաքսիներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։
Անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում հանրային տրանսպորտից օգտվելու նոր կանոնների նկատմամբ վերահսկողությանը՝ նա տեղեկացրեց, որ տրանսպորտի ոլորտի աշխատակիցներին տրամադրվել են տեղեկատվական թերթիկներ, միաժամանակ սկսվել է վերահսկողություն, որպեսզի վարորդները խստիվ պահպանեն պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները՝ դիմակների և ձեռնոցների պարտադիր կրում, ախտահանիչ նյութերի առկայություն.
«Ամենօրյա վերահսկողություն ենք իրականացնում հավաքակայաններում, և ստուգում, որ տրանսպորտային միջոցներն ամեն օր ախտահանվեն։ Հանրապետության տարածքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել, և տրվել են կանոնների պահպանման ցուցումներ»։
Ա. Գրիգորյանը տեղեկացրեց, որ այժմ հանրային տրանսպորտը թերբեռնված է աշխատում, և եթե այսպես շարունակվի, ապա հնարավոր է իրականացվի ժամանակավոր չվացուցակների կազմում, կամ այլ միջոցառումներ անցկացվեն, որպեսզի տրանսպորտային կազմակերպությունները չտուժեն. «Հույս ունենք, որ տրանսպորտային այն միջոցները, որոնք հրաժարվել են աշխատել, հաջորդ շաբաթ դուրս կգան երթուղի»։
ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանն էլ ասաց, որ ուղևորափոխադրում իրականացնող 81 սուբյեկտի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որից 34-ը տաքսիների նկատմամբ, 32-ը երթուղային տաքսիների նկատմամբ և 15-ը երթուղային ավտոբուսների նկատմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Հանրային տրանսպորտի անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ ստուգումներ են անցկացվել
- Շարունակվում է հսկողությունը հասարակական տրանսպորտում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան