Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Չեխիայի խորհրդարանի Սենատի բանաձևը
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Չեխիայի խորհրդարանի Սենատի բանաձևը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
«Ողջունում ենք Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի կողմից Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված բանաձևի ընդունումը, որով նաև դատապարտվում են երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունները, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը:
Չեխիայի Սենատի միաձայն որոշումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և զոհերի հիշատակի հարգման գործում: Այն նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևոր ուղերձ է»,-հայտնում են ԱԳՆ-ից:
Հարակից հրապարակումներ`
- Երախտագիտություն՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի հեղինակին ու չեխ ժողովրդին
- Չեխիայի սենատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին