Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հետ են վերցնում Արմեն Դանիելյանին մակագրված բողոքները
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Հայկ Ալումյանի, Արամ Վարդևանյանի և Արամ Օրբելյանի վերաքննիչ բողոքների վերաբերյալ այսօր Վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվել է դիմում՝ նշված վերաքննիչ բողոքները հետ վերցնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։
«Հ.Գ. 12 ամսվա ընթացքում սույն գործով ներկայացվել էին երկու անձնական երաշխավորության միջնորդություններ, երկուսը իրավական տեսանկյունից անհերքելի է, որ ենթակա էին բավարարման: Երկուսի վերաբերյալ վերաքննիչ բողոքները մակագրվում են 18 դատավորներից հենց Արմեն Դանիելյանին...»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան