Արշավիր Ղարամյան. Արսեն Թորոսյանը Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ է ստեղծում
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի կարծիքով, Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հայտարարություններով Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ է ստեղծում:
«Հատկապես հարևան Վրաստանի առողջապահական համակարգի վերաբերյալ նրա հնչեցրած հայտարարությունները, որը այդ երկրի պաշտոնյաներին ստիպել են կոշտ հակադարձել, կարող է հայ-վրացական հարաբերությունների վատթարացման պատճառ դառնալ:
2 փակ սահմանի պայմաններում, Վրաստանին ուղղված այս հայտարարությունները բազմաթիվ հարցեր են առաջացնում: Կարծում եմ՝ ՀՀ ԱԳՆ-ից Թորոսյանի հետ անհրաժեշտ զրույց ունեցած կլինեն, սակայն Վրաստանի հետ ունեցած հարաբերությունների բազմաթիվ առանձնահատկություններ հաշվի առնելով, կարծում եմ, որ թեման զուտ զրույցով կամ դիտողությամբ չպետք է սահմանափակել:
Կարծում եմ, որ այս պայմաններում ՀՀ ԱԱԾ-ն ևս անելիք ունի: ՀՀ պաշտոնյան հնչեցրել է հայտարարություններ, որոնք կարող են նոր խնդիրներ առաջացնել առանց այդ էլ լարված տարածաշրջանում, լրջորեն վնասել մեր համար առանցքային նշանակություն ունեցող երկրի հետ հարաբերությունները՝ իր հետ բերելով նոր սպառնալիքներ (այս մասով դեռևս փակագծերը չեմ բացի)»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիից Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել են ոչ դիվանագիտական ու զարմանալի
- Թորոսյան. Մեր հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան Վրաստանինը