Իրավունք 15:08 23/05/2020 Հայաստան

Փաստաբանական խումբ. Գագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից

Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարում է, որ մի ամբողջ պետական ապարատ, ուժերի ամբողջ լարումով, անօրինական կարգով Գագիկ Խաչատրյանին «Աստղիկ» բժշկական կենտրոնից տեղափոխեց «Երևան-Կենտրոն՚  քրեակատարողական հիմնարկ՝ զրկելով իր առողջության պահպանման սահմանադարական իրավունքից: Դրանից հետո, ինչպես արդեն սովորական է դարձել, սկսվել են պետական պաշտոնյաների մանիպուլյացիոն արդարացումները:


1. Փաստերն ամբողջությամբ չեն ներկայացնում
Փաստաբանական խումբը մասնավորեցնում է.  «ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն, առանց փաստերի ստուգման, շտապեցին հայտարարել, թե իբրև Գագիկ Խաչատրյանն «Աստղիկ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել կենտրոնի որոշմամբ, սակայն հարկ ենք համարում նշել, որ, ցավոք, վերջիններս փաստերն ամբողջությամբ չեն ներկայացնում և խեղաթյուրում են իրականությունը՝ ինչի վերաբերյալ ապացույցներն անհրաժեշտության դեպքում կներկայացնենք: Սա ի գիտություն, հարգելի շահագրգիռ պաշտոնյաների:

Իսկ առայժմ բավարարվեք այսքանով՝ Արդարադատության նախարարության կողմից վկայակոչված՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնի փաստաթղթի համաձայն՝ Գագիկ Խաչատրյանը դուրս է գրվում ՀՀ արդարադատության նախարարության  «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թիվ Ե-863  որոշման հիման վրա: Կրկնում ենք՝ ոչ թե   «Աստղիկ» բժշկական կենտրոնի որոշմամբ՝ լավացումով է դուրս գրվում, այլև՝ ՊՈԱԿ-ի տնօրենի  որոշման հիման վրա:

Ընդ որում, նախարարի հրապարակման համաձայն՝ դուրս գրումը տեղի է ունեցել ժամը 16:00-ին, սակայն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցները և ՙՙՔրեակատարողական բժշկության կենտրոնՙ ՊՈԱԿ-ի բժշիկը Գագիկ Խաչատրյանին հարկադրաբար տեղափոխելու նպատակով  ՚Աստղիկՙ ԲԿ ժամանել էին դեռևս ժամը 14:00-ի սահմաններում: Հավանաբար պետական պաշտոնյաները կանխազգացել են դուրս գրումը:

2. Պաշտոնատար անձինք հայտնել են, որ Գագիկ Խաչատրյանին տեղափոխում են բուժումը շարունակելու

Ընդ որում, հիվանդանոցի անձնակազմին վերը նշված պաշտնատար անձինք հայտնել են, որ Գագիկ Խաչատրյանին տեղափոխում են  այլ վայր՝ անհրաժեշտ բուժումը շարունակելու նպատակով, սակայն իրականում պետք է տեղափոխվեր և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, որի հանգամանքը բացահայտվել է փաստաբանական խմբի միջամտությունից հետո:

Այսինքն, արձանագրենք, որ կալանավորված  հիվանդը հիվանդանոցից կարող է դուրս գրվել 3 դեպքում՝

1. Հիվանդի ցանկությամբ,
2. Հիվանդի լավացման դեպքում,
3. ՀՀ ԱՆ իրավասու պաշտոնատար անձանց պահանջով:

3. Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ է ոչ միայն պարանոցի ստենոզի վիրահատական բուժում, այլ նաև՝ ցուցված է շարունակել թերապևտիկ և վերականգնողական բուժումը

Առաջին կետի մասով, տեղեկացնում ենք, որ Գագիկ Խաչատրյանը դուրս գրման ցանկություն չի հայտնել: Երկրորդ կետի մասով, առկա բոլոր փաստաթղթերի, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարության տրամադրության տակ եղած, Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ է ոչ միայն պարանոցի ստենոզի վիրահատական բուժում, այլ նաև՝ ցուցված է շարունակել թերապևտիկ և վերականգնողական բուժումը՝ կինեզոթերապիա։

Ստացվում է, որ Գագիկ Խաչատրյանի դուրս գրումը պետք է տեղի ունենար իրավասու մարմնի պահանջով:  Հենց այդ փաստը պարզելու նպատակով էլ համապատասխան հարցում ենք ներկայացրել ՙՙԱստղիկ՚՚ բժշկական կենտրոն, որտեղից գրավոր տեղեկացրել են, որ Գագիկ Խաչատրյանի դուրս գրման հարցի հետ կապված հարցում է ուղարկվել ՀՀ ԱՆ ՙՙՔրեակատարողական բժշկության կենտրոն՚՚ ՊՈԱԿ-ին, որի պատասխանից հետո հստակ կլինի հիվանդի դուրս գրման հարցը: Այս պահին՝ 22.05.2020թ.՝ ժամը 18:36 դրությամբ դուրս գրման նախաձեռնություն և կարգադրություն չկա:

Մինչև տեղափոխումն այս մասին տեղեկացված են եղել նաև տեղափոխումն իրականացնող պաշտոնատար անձինք և նրանց հետ եկած բժշիկը: Ավելին, փաստաբանական խմբի անդամները նրանց են ներկայացրել նաև վերը նշված գրությունը:

Այդ մասին տեղեկացվել է նաև ՀՀ քրեակատարողական ծառայությանը՝ թեժ գծի օպերատորի միջոցով, գրությունն ուղարկել է նաև այդ ծառայության համապատասխան էլեկտրոնային հասցեով և խնդրել ենք՝ նախքան տեղափոխումը բժշկական կենտրոնից պարզել՝ տեղափոխման պահին Գագիկ Խաչատրյանը դուրս գրված, է թե ոչ, արդյոք նրան կարելի է տեղափոխել, թե ոչ, որպիսի խնդրանքներն ու պահանջները դիտավորությամբ անտեսվել են:

4. Պետական պաշտոնյաները շահագրգռվածություն ունեն Գագիկ Խաչատրյանի հարցում


Փաստաբանական խմբի տարածած հայտարարության մեջ նշվում է, և այսքանից հետո ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, թե իբրև պետական պաշտոնյաները շահագրգռված չեն Գագիկ Խաչատրյանին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցում:

«Իսկ վերջում հետևյալ հարցը՝ ինչու էին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները դեռևս 2020 թվականի հունվարի 22-ին կրկին անօրինական կարգով ընդհատել Գագիկ Խաչատրյանի բուժումը «Աստղիկ» բժշկական կենտրոնում և տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, ինչու էր ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը դեռևս 30.03.2020թ. թիվ Ե-535 գրությամբ «Աստղիկ» ԲԿ գլխավոր բժշկից պահանջել, որ սեղմ ժամկետում քննարկեն Գագիկ Խաչատրյանի ստացիոնար բուժման ավարտի և անհրաժեշտության դեպքում այն ամբուլատոր պայմաններում շարունակելու հնարավորության հարցը, ինչն ակնհայտորեն պետական մարմնի կողմից բժշկական կենտրոնի վրա գործադրվող ճնշում էր՝ Գագիկ Խաչատրյանի բուժումն ընդհատելու նպատակով, որից ելնելով էլ Գագիկ Խաչատրյանի փաստաբանը դեռևս 01.04.2020թ. գրությամբ ՊՈԱԿ- տնօրենին խնդրել էր զերծ մնալ Գագիկ Խաչատրյանի բուժման գործընթացին անհարկի միջամտությունից, ինչպես նաև նրա բուժումը դադարեցնելու նպատակով քաղաքացիական բժշկական կենտրոնի վրա անուղղակիորեն գործադրվող ճնշումներից»:

Ինչ վերաբերում է նախարարի այն հայտարարությանը, որ Գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացվելու նյութեր նախապատրաստելու համար, տեղեկացնում ենք, որ Խաչատրյանի փաստաբանական խումբը դեռևս երեկ է նման հաղորդում ներկայացրել հանցագործության մասին, ինչն էլ, հավանաբար նախարարին ստիպել է նման հայտարարությամբ հանդես գալ։ Հայտարարությամբ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արդեն իսկ մեկնարկած հնարավոր գործընթացի նախաձեռնողը արդարադատության նախարարությունն է, այնինչ այդպես չէ»,-ասված է հայտարարության մեջ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}