Գերմանիայում մեկ օրում հաստատվել է COVID-19- ի 638 նոր դեպք
Գերմանիայում անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 638 նոր դեպք, մահացել է 42 մարդ, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով Ռոբերտ Կոհի համալսարանի տվյալներին։
Նախորդ օրը հաղորդվել էր հիվանդության 460 նոր դեպքի նասին, մահացածների թիվը 27 էր։
Համաճարակի սկզբից ի վեր երկրում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսի 177, 850 դեպք, մահացել է 8216 մարդ, բուժվել է գրեթե 160 հազար մարդ։
Հիվանդների ամենամեծ թիվը գրանցվել է Բավարիայում (46,132), Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայում (37,139) և Բադեն-Վյուրթեմբերգում (34, 345): Բեռլինում գրանցվել է վարակի 6614 դեպք:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայում COVID-19- ի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 173 հազարը
- Գերմանիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 933 դեպք