Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքները մակագրվել են Արմեն Դանիելյանին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնել են Վերաքննիչ դատարանից։ Մակագրումը տեղի է ունեցել երեկ երեկոյան։
Աղբյուրը հիշեցնում է, որ Արմեն Դանիելյանն այն դատավորն է, ով բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումները՝ Ռոբերտ Քոչարյանին 2019 թվականի մայիսի 18-ին ազատ արձակելու, ինչպես նաև` մայիսի 20-ին Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու որոշումները:
Բացի այդ՝ Դանիելյանը բեկանել է նաև Մարտի 1-ի մայր գործի ամբողջական նյութերը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։
Մայիսի 8-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություններ են ներկայացրել նրան գրավի դիմաց ազատ արձակելու, նրա խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու, նրան Արցախի և Հայաստանի նախկին վարչապետների անձնական երաշախավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ։
Մայիսի 13-ին դատարանը մերժել է միջնորդությունները, որի դեմ պաշտպանները բողոքներ են ներկայացրել
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստը հետաձգվեց
- Արամ Վարդևանյան. Ռոբերտ Քոչարյանին վիրահատելու կարիք չէր լինի, եթե նա չլիներ ՔԿՀ-ում
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ. Այս գործի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխաններն արդեն տրվել են
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պատրաստում են վերաքննիչ բողոքները
- Ռոբերտ Քոչարյանը ազատ չարձակվեց