Ռուբեն Մելիքյան. Կարմիր գծերի հատումը պետք է արժանիորեն պատժվի
«Իրավապաշտպան համայքնի պարտքն է պաշտպանել փաստաբան Տիգրան Աթանեսյանին։ Պետք է պահանջենք իշխանություններից այդ դեպքի կապակցությամբ լուրջ միջոցներ ձեռնարկել, պահել ուշադրության կենտրոնում»,-«Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։
Նա նկատեց, Աթանեսյանն ինքն իրեն ու ընտանքին պաշտպանել կարող է նաև միայնակ, բայց փաստաբանին համերաշխություն ու աջակցությունը հայտնելը բոլորի պարտքն է։ Նա հիշեցրեց նաև «Հայելի»-ի դեմ կատարվածը, որ մինչ օրս անպատիժ է մնացել։
«Այս ամենը հասել է անհանդուրժելի մակարդակի։ Մենք հետևողական ենք լինելու, որ այս ամենը մանրակրկիտ պարզաբանվի։ Պահանջելու ենք, որ կարմիր գծերի հատումն արժանի պատասախանատվություն արժանանա»,-ընդգծեց Մելիքյանը։
Նա հիշեցրեց, որ 2018-ի ամռանը Աթանեսյանի հասցեին հնչում էին ամանետարբեր վիրավորական խոսքերը, քանի որ նա ստանձնել էր Մասիսի քաղաքապետի պաշտպանությունը։
«Չի կարող պատճառական կապ չլինել վարչապետի արտահայտությունների ու հանրային գործիչների նկատմամբ նման դեպքերի միջև»,-ասաց ՀԿ համահիմնադիրը։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աթանեսյան. Իմ ընտանիքի դեմ հարձակվողները սերտ կապեր ունեն իշխանությունների հետ
- Փաստաբան. «Բեսպրեդելը» պետք է մեկընդմիշտ արմատախիլ արվի մեր կյանքից
- ՄԻՊ-ը դատապարտում է Տիգրան Աթանեսյանի տահն վրա հարձակումը
- Ռուբեն Մելիքյան. Աթանեսյանի տան վրա հարձակվողները փորձել են հարվածել նրա 7-ամյա որդուն
- Փաստաբանների պալատը դատապարտում է Աթանեսյանի տան վրա հարձակումը
- Փաստաբանների և նրանց ընտանիքների նկատմամբ հարձակումները, վիրավորանքները ևս այս իշխանության ձեռքբերումն են․ Անի Սամսոնյան
- Հարձակում փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա
- Անի Սամսոնյանի դիմումի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան