Գեղարքունիքի մարզում հաստատվել է COVID-19-ի 11 նոր դեպք. Մարզպետ
Մայիսի 23-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334 դեպք, առողջացել է 135 քաղաքացի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 11 նոր դեպք, 5 առողջացած»,- տեղեկացրել է մարզպետը։
Հաստատված դեպքեր կան մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գեղամասար, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն և Ձորագյուղ համայնքներում:
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի հետևանքով ևս մեկ մահվան դեպք է գրանցվել
- Գեղարքունիքի մազրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին