Գյումրիում քամին տարել է շենքի ծածկը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն երեկ երեկոյան ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 177 շենքի տանիքը:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել է թիվ 66 շենքի տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 560 քմ), որի թիթեղյա ծածկը (մոտ 30 հատ) հայտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածում:
Փրկարարները թիթեղները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան