Իսպանիան հայտարարում է տասնօրյա սուգ՝ ի հիշատակ COVID-19- ի զոհերի
Մայիսի 26-ին Իսպանիայում կհայտարարվի կորոնավիրուսային հիվանդության զոեհերի հիշատակին նվիրված սգո օր, որը կտևի տասը օր, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
«Մենք դադարեցրել ենք դարի ամենավատ աղետը: Մեր երկիրը վերակառուցելու գործը դեռ առջևում է: Կառավարությունը երեքշաբթի օրվանից կընդունի սգո պաշտոնական հայտարարություն։ Բոլոր պետական գերատեսչությունների դրոշներն իջեցվելու են։ Այս սգով մենք ուզում ենք մեր հարգանքը ցույց տալ զոհերին»,- ասված է հաղորդագրությունում։
Կորոնավիրուսի հետևանքով մահերի թվով Իսպանիան աշխարհում զբաղեցնում է չորրորդ տեղը։ Ընդհանուր առմամբ, հիվանդության հետևանքով երկրում մահացել է 28,6 հազար մարդ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին