ԱՄՆ-ն խնդիրներ կունենա՝ մեր տանկերին խոչընդոտելու պատճառով. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Միացյալ Նահանգներին «խնդիրներ» է խոստացել, եթե իրանցի տանկիստները՝ ներառյալ Վենեսուելա ուղևորվողները, շարունակեն Վաշինգտոնի պատճառով խոչընդոտների հանմդիպել, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
Ավելի վաղ «Wall Street Journal»- ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ուսումնասիրում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը՝ Իրանի նավթի արտահանումը Վենեսուելա արգելափակելու համար:
Իրանական հինգ տանկիստների Վենեսուելա մեկնելուց հետո ԱՄՆ-ն սկսեց դիտարկել տանկիստների անձնակազմի դեմ պատժամիջոցների հարցը։
«Եթե Կարիբյան ավազանում կամ աշխարհի այլ վայրերում գտնվող մեր տանկերը որևէ դժվարություն ունենան, ապա ԱՄՆ-ն իր հերթին, ստիպված կլինի խնդիրների առաջ կանգնել», - ասել է Ռոհանին Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանի հետ հեռախոսազրույցում։
Իրանի նախագահը մատնանշել է այն գործողությունների շարքը, որն իրականացնելով, Միացյալ Նահանգներն աշխարհի տարբեր մասերում ստեղծում են «անընդունելի իրավիճակ»։
Ավելի վաղ ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ Սամուել Մոնկադան հայտարարել էր, որ Կարակասը նախազգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կապված իրանական նավերի նկատմամբ եղած ԱՄՆ ռազմական սպառնալիքների մասին։
Իր հերթին Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոն ասել է, որ Վենեսուելայի հատուկ տնտեսական գոտում իրանական նավթային տանկերին կուղեկցեն ռազմանավեր և ինքնաթիռներ: