Հնդկաստանում հայտնաբերել են COVID-19- ի ավելի քան վեց հազար նոր դեպք
Հնդկաստանում նախորդ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան վեց հազար նոր դեպք, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությանը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, երկրում հաստատվել է հիվանդության 125, 101 դեպք։
Ըստ աղբյուրի, երկրում այս պահին բուժվում է 65, 597 քաղաքացի։ Միևնույն ժամանակ, առողջացել է 51, 783 քաղաքացի, մահացել է 3720 հոգի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի մասին։ Ըստ ԱՀԿ վերջին տվյալների, երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության գրեթե 5 մլն դեպք։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան