Փախստականներն առավել խոցելի են, քանզի նրանց սոցիալական պայմանները բարվոք չեն.ՄՕԿ
ՄՕԿ-ի փախստականների աջակցության հիմնադրամում (ORF) համոզված են, որ սպորտը նպաստում է տեղահանված անձանց կայունության և հոգեկան առողջության ամրապնդմանը՝ հատկապես COVID-19 համաճարակի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿժը:
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ղեկավարի տեղակալ Ֆիլիպո Գրանդին հիշեցրել են տեղահանված փախստականների հոգեկան առողջության վրա համաճարակի ազդեցության մասին։
«Փախստականներն առավել խոցելի են, քանզի նրանց սոցիալական պայմանները,մեղմ ասած, բարվոք չեն։
Հակամարտության հետևանքով տուժած մարդկանց մոտ հոգեվիճակը կայուն չէ։
Հիմնադրամը հեռավար ժողովում ընդունել է նախաձեռնությունների փաթեթ, որն ուղղված է տեղահանված երիտասարդների պաշտպանության ամրապնդմանն ու նրանց հոգեկան առողջության բարելավմանը՝ սպորտի միջոցով: Ուգանդայում իրականացվում է փորձնական ծրագիր»,- նշում է հիմնադրամը։