Փաշինյանը գյուղացիների հետ հանդիպումից տխուր հետևություն է արել
Արարատի մարզի մի քանի գյուղեր այսօրվա այցերից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց կիսվել տպավորություններով։ Գյուղացիների բարձրացած որոշ հարցեր, ինչպես ասաց, կլուծեն իհարկե, բայց դրա արդյունքում նրանք լավ չեն ապրի, քանի որ գիտելիք չունեն։
«Իմ ընկալումն այն է, որ մտածողություն պետք է փոփոխվի գյուղատնտեսության մեջ։ Շատ տխուր հետևության եմ գալիս։ Մենք իհարկե, կլուծենք ջրի խնդիրը, բայց դրանից գյուղացին լավ չի ապրելու։ Մինչև գյուղացին կոկիկ չհագնվի, չգնա, իր այգին մշակելու, հարցը չի լուծվելու, պետք է անցնել գյուղատնտեսական ժամանակակից տեխնոլոգիաների։ Պրոբլեմը ոչ թե ջրի մեջ է, այլ աշխատանքը կազմակերպելու կուլտուրայի մեջ է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին