Թրամփը սկսել է մալարիայի դեմ դեղամիջոց ընդունել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սկսել է հիդրօքսիքլորոքին հակամարմնային դեղամիջոցն ընդունել, երբ Սպիտակ տանը հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության առաջին երկու դեպքերը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
«Ես հավատում եմ այս դեղի ազդեցությանը, և սկսել եմ ընդունել այն, երբ Սպիտակ տանը երկու հոգու մոտ հաստատվեց կորոնավիրուսային հիվանդություն»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը շեշտել է, որ արդեն երկու շաբաթ է, ինչ նա ընդունում է այդ դեղը:
Նախկինում Թրամփը հայտնել էր, որ ամեն օր ընդունում է հիդրօքսիքլորոքին դեղահաբը։
Լրատվամիջոցների քննադատությունից հետո նախագահի անձնական բժիշկ Շոն Քոնլին հայտարարություն էր տարածել, որում ասվում էր՝ Թրամփի՝ հիդրօքսիքլորոքինի ընդունման օգուտները գերազանցում են ռիսկերին:
Նշվում է, որ Թրամփն այս շաբաթ կավարտի դեղերի ընդունումը։
Հարակից հրապարակումներ`
- Նոր հետազոտությամբ՝ կորոնավիրուսը հազվադեպ է փոխանցվում իրերի մակերևույթի միջոցով
- Միացյալ Նահանգներում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 25 հազար նոր դեպք
- Կորոնավիրուսի հետևանքով ԱՄՆ-ում մոտ 39 միլիոն մարդ կորցրել է աշխատանքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան