Անի Սամսոնյան. Ոստիկանական զորքեր են տեղափոխվում Կապան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրում է.
«Տեղեկություններ կան, որ Ոստիկանական զորքեր են տեղափոխվում Կապան:
Հույս ունեմ, որ ականատես չենք լինի սյունեցի խաղաղ ցուցարարների բերման ենթարկելու օպերացիաներին, հատկապես, որ նախորդ օպերացիան ոնց որ այդքան էլ իրավաչափությամբ չի փայլել»։
Ավելի վաղ նա նշել էր, որ վերջին ժամանակներում շատացել են ահազանգերը Ոստիկանությունում քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ ահազանգերը։ Ոստիկանությունը պետք է բացատրություն ունենա սրա վերաբերյալ։
Ի պատասխան ոստիկանության հասարակայնության հետ հետ կապերի ու լրատվության վարչությունից տեղեկացրել էին, որ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանությն ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում։
Հիշեցնենք, որ այսօր բազմաթիվ քաջարանցիների հավաքվել են Կապանի ոստիկանության շենքի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել իրենց համաքաղաքացիներին։ Նրանք նշում են, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանություն առանց ծանուցման, ինչից հետո բռնության են ենթարկվել։ Ցուցարարների կողքին է նաև Քաջարանի քաղաքապետը։
Հավաքի մասնակիցները մի քանի անգամ հայտարարեցին՝ չեն տրվում սադրանքների, իրենց նպատակն արդարության հասնելն է, ոստիկանության գործողությունների դեպքում կանգնելու են ձեռքերը վեր պահած։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը սպառնաց՝ Կապանում քայլերի կդիմի
- Ա. Իշխանյան. Հետապնդումներ են սկսվել Գորիսի, Կապանի, Քաջարանի քաղաքապետերի նկատմամբ, որոնք ՔՊ-ից չեն
- Քաջարանի քաղաքապետը միացավ բողոքի դուրս եկած համաքաղաքացիներին
- Քաջարանի քաղաքապետ. Կատարվածն ըստ էության քաղաքական հետապնդում է
- Ավագանի. Միˊ փորձեք Քաջարանը դարձնել քաղաքական խաղերի ու ոստիկանւթյան կամայականությունների թատերաբեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան