Կապանում բողոքի ակցիան ավարտվեց ծափահարություններով ու տերունական աղոթքով
«Ովքեր բռնության են ենթարկել մեր երիտասարդներին, ստանալու են խիստ պատիժ, նրանց նկատմամբ լինելու է քեական գնահատական»,-Կապանի ոստիկանությունից դուրս գալուց հետո հավաքված բազմաթիվ քաղաքացիներին տեղեկացրեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։
Նա նշեց, երաշիքներ են իրեն տվել։ Քննությունն ընթանալու է Երևանում, ոստիկանության ՀԿԳ վարչությունում, բացառել են բռնությունը։
«Քրեական գործ կա հարուցված, այստեղ կանգնածները դրա դեմ բան չունեն։ Երաշխիքները չպահելու դեպքում շատ վատ կլինեն հետևանքները»,-ասաց նա։
Որպես համայնքի ղեկավար, նա հայտարարեց՝ հավատում է, որ գործը կլինի օբյեկտիվ ու առանց բռնության։
«Հիմա որոշեք, ժողովուրդ ջան, ի՞նչ ենք անում»,-հարցրեց համայնքապետը։
«Քեզ ենք վստահում»,-ասացին հավաքվածները։
Քաղաքացիներից մեկն ասաց՝ Կապան եկել են ինքնաբուխ, համայնքապետի խոսքը հարգում են, հասկանալով իրավիճակը՝ չեն խոչընդոտի քննության իրականացմանը։
«Հարգելով քաղաքապետին տված երաշխքիներին, խնդրում եմ ընդառաջել արդարության ընթացքին։ Ընդառաջենք արդար քննությանը»,-ասաց քաջարանցիներից մեկը։
Քննարկումներից հետո քաջարանցիները նաև քաղաքապետի հորդորով որոշեցին վերադառնալ իրենց տներ։ Եթե լինի հակաիրավական որևէ բան, քաջարանցիները զգուշացրեցին, ավելի մեծ թվով մարդիկ փողոց դուրս կգան։
Իսկ մինչ այդ հնչեցին ծափահարություններ ու տերունական աղոթք։
«Շնորհակալություն ոստիկաններին այս գեղեցիկ վերջաբանի համար, խաղաղություն ապահովելու, չհրահրելու համար, շնորհակալություն մեր ժողովրդին՝ բարեհոգության ու խաղաղ կեցվածքի համար»,-ասաց ակցիային մասնակից հոգևորականը։
Հարակից հրապարակումներ`
- Մալյան. Ոստիկանության զորքերը շուտով կլինեն Կապանում
- Նաիրա Զոհրաբյան. Կապանում չփորձեք ուժ կիրառել
- Անի Սամսոնյան. Ոստիկանական զորքեր են տեղափոխվում Կապան
- Ոստիկանությունը սպառնաց՝ Կապանում քայլերի կդիմի
- Ա. Իշխանյան. Հետապնդումներ են սկսվել Գորիսի, Կապանի, Քաջարանի քաղաքապետերի նկատմամբ, որոնք ՔՊ-ից չեն
- Քաջարանի քաղաքապետը միացավ բողոքի դուրս եկած համաքաղաքացիներին
- Քաջարանի քաղաքապետ. Կատարվածն ըստ էության քաղաքական հետապնդում է
- Ավագանի. Միˊ փորձեք Քաջարանը դարձնել քաղաքական խաղերի ու ոստիկանւթյան կամայականությունների թատերաբեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան