Նաիրա Զոհրաբյան. Կապանում չփորձեք ուժ կիրառել
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեխան կարմիր գիծ է այ իդիոտներ
Իսկ Կապանում ցուցարարների հանդեպ չփորձեք ուժ կիրառել
Նախօրեին ինչ-որ անհասկանալի մարդաբանական տեսակներ հարձակվել ու հայհոյել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի կնոջն ու անչափահաս երեխաներին, փորձել են խցկվել տուն ու էդ իդիոտներից մեկը փորձել է պատուհանի միջից հարվածել 7-ամյա երեխային:
Այսօր Քաջարանում բերման ենթարկված քաղաքացու վրա ակնհայտ բռնության հետքեր կային՝ հին-նոստալժիկ ժամանակների պես, երբ քաղմասում էնքան էին ծեծում ու խոշտանգում, որ մարդն իր վրա էր վերցնում Քենեդու սպանությունը, Դրեզդենի ռմբակոծությունն ու Վան Գոգի «Կակաչների» տրագիկ գողությունը:
Ու հիմա ոնց որ արդեն չեմ հիշում օր, երբ բռնության, ատելության ու թշամանքի կոչեր, սամասուդների ու վենդետաների թեժ լայֆեր, դեպքի վայրից օնլայն մարդաբոյեր չլինեն:
Հիմա ինչ՝ մենք ի՞նչ մոդելի պետություն ենք ուզում ունենալ ինքնադատաստանների և 3 միլիոն վարչապետերի հինավուրց օրրանում:
Տպավորություն է, որ շատ, ընդհուպ մոտենում ենք Բակունինի կոնցեպտին` պետության «ոչնչացման» և առանց պետության հասարակության ինքնակառավարմանը:
Կարճ ասած` անարխիային:
Ի դեպ, քաղաքական և իրավական ռազբորկաներում գոնե երեխաներին հանգիստ էին թողնում, որովհետև կար մի STOP, որից այն կողմ անգամ ամենադեգեներատը չէր անցնում: Քաղմասներում խոշտանգումների ինկվիզիցիոն ավանդույթները սկսել էինք մոռանալ ու ահա Քաջարանի ոստիկանությունում բռնության դեպք:
Էս անարխիան այլևս ականապատում է ողջ դաշտը: Արագ և ադեկվատ արձագանքներ են պետք թե՛ փաստաբան Տիգրան Աթանեսյանի և թե՛ քաջարանյան բռնարարքի մասով: Ի դեպ, քաջարանյան բռնարարքի դեպքում ոչ թե պիտի ծառայողական քննություն սկսել, այլ անհապաղ քրեական գործ պիտի հարուցել:
Ու, մեկ էլ շատ ապրեն Տիգրան Աթանեսյանի անչափահաս որդիները, որ իրենց տղամարդու պես պահեցին»:
Հարակից հրապարակումներ`
- Անի Սամսոնյան. Ոստիկանական զորքեր են տեղափոխվում Կապան
- Ոստիկանությունը սպառնաց՝ Կապանում քայլերի կդիմի
- Ա. Իշխանյան. Հետապնդումներ են սկսվել Գորիսի, Կապանի, Քաջարանի քաղաքապետերի նկատմամբ, որոնք ՔՊ-ից չեն
- Կապանում լարված իրավիճակ է
- Տիգրան Աթանեսյան. Իմ ընտանիքի դեմ հարձակվողները սերտ կապեր ունեն իշխանությունների հետ
- ՄԻՊ-ը դատապարտում է Տիգրան Աթանեսյանի տահն վրա հարձակումը
- Ռուբեն Մելիքյան. Աթանեսյանի տան վրա հարձակվողները փորձել են հարվածել նրա 7-ամյա որդուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան