Փաշինյան․ Իրավիճակը բարդանում է
«Վերջին օրերին կորոնավիրուսի հետ կապված նոր դեպքերի որոշակի բռնկում ունենք։ Բնականաբար, շատերիդ է հետաքրքրում՝ ինչու, ինչն է պատճառը, ինչու է այդպիսի բան տեղի ունեցել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, ամենօրյա ռեժիմով պարետատան նիստեր են անում, քիչ առաջ ավարտվել է այսօրվա նիստը, վերջնական եզրակացություններ են ունեցել այդ նիստում, թե ինչու են սկսել թվերը նորից աճել։ Վարչապետն ասաց, որ դեպքերի աճերի հիմնական պառճառն արդյունաբերական ձեռնարկություններն են. «Մեր դեպքերի 75 և ավելի տոկոսը, նույնիսկ 80 տոկոսն արձանագրվում են արդյունաբերական ձեռնարկություններում և սպասարկման ոլորտներում»։
Նա միաժամանակ նշեց, որ եթե պարերտատան սահմանած անվտանգության կանոնները պահպանվեն, այդպիսի բռնկման դեպքեր, իհարկե, տեղի չեն ունենա։ Ն. Փաշինյանն ասաց, որ վարակվածության ամենամեծ դեպքերն արձանագրվել են բանկային համակարգում. «Հակաճգնաժամային 9-րդ միջոցառման շահառու քաղաքացիներն իրենց օգնությունը ստանալու համար պետք է գնային բանկեր, որոնք ոչ բոլոր դեպքերում պատճաշ մակարդակով պահեցին անվտանգության կանոնները։ Ստացվում է մեր օգնություններով մարդկանց օգնել ենք նաև վարակվել»։
«Երկու ընտրություն է՝ զուտ տնտեսական և զուտ առողջապահական ընտրություն։ Մենք փորձել ենք գնալ հավասարակշված մոտեցմամբ՝ տնտեսական առաջնահերթությունները երկրորդ պլան չեն մղվում, առողջապահական առաջնահերթությունները երկրորդ պլան չեն մղվում։
Կորոնավիրուսի, ըստ էության, նոր բռնկում ունենք, որը շատ վտանգավոր իրավիճակ է, բայց մեր քաղաքականության արդյունքում, ըստ էության, գնաճի առումով ամենացածր գնաճ ունեցող երկրներից ենք աշխարհում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ իրավիճակը բարդանում է։
«Բնականաբար, առաջինը խստագույն հսկողություն սահմանենք անվտանգության կանոնների պահանման վրա, արդյունաբերական ձեռնարկությունների, սպասարկման ոլորտի ընկերությունների վրա՝ և պատժողական քաղաքականություն ենք վարելու, նաև՝ մարդկանց հետ հաղորդակցվել, բացատրել, որ պետք է ուշադիր լինել։ Մեր թիվ մեկ գործիքը էլի մնում է անհատական վարքագծի փոփոխությունը, նաև վարչական որոշակի լծակներ մենք կգործադրենք։
Այն սրճարանները, ռեստորանները, արտադրական ձեռնարկությունները, բանկերի մասնաճյուղերը, վարսավիրանոցները, որոնք անվտանգության կանոնները չեն պահում, դաժան ձևով փակվելու են։ Պետք լինի՝ մի ամսով կփակվի։ Իրավախախտների անունները պետք է հրապարակվեն, որ մարդիկ իմանան, որ համաճարակաբանական առումով անվտանգ չի այդտեղ գնալը»,- ասաց Ն. Փաշինյանը։
Նա նշեց, որ մասնագետների հետազոտությունները ցույց են տալիս, որ դիմակի կրման կարգապահությունը, կուլտուրան հնարավորություն կտա զրոյացնել կորոնավիրուսի դեպքերը.
«Արդյունքը ստացվում է՝ դիմակի որակից և դիմակի կրման որակից»։
«Առևտրի բոլոր մասնակիցներն, անկախ իրենց գտվելու վայրից, պետք է լինեն դիմակով։ Այսինքն՝ և գնողը, և վաճառողը պարտադիր պետք է լինեն դիմակով։ Որևէ մեկի՝ դիմակով չլինելը բերում է խստիվ վարչական պատասխանատվության։
Ընդհանրապես ավտոմեքենան դիտարկում ենք փակ տարածք, ավտոմեքենայում մեկից ավելի մարդ լինելու դեպքում բոլորը պետք է կրեն դիմակ, անկախ նրանից՝ մեկ ընտանիքի անդամներ են, թե ոչ։
Մասնագետներն ասում են և ցույց են տվել, որ եթե այս կանոնները գումարած ձեռքերի ախտահանման կանոնը և սոցիալական հեռավարությունը պահում ենք՝ զրոյացնում ենք կորոնավիրուսի դեպքերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, ՏՄՊՊՀ-ն վարույթ է սկսել և դիմակի շուկայում հնարավոր չարաշահումների վերաբերյալ կանի հետաքննություն և կգա եզրակացության։ Ն.Փաշինյանն ասաց, որ համաճարակաբանների հետ քննարկելով եկել են եզրակացության, որ տանը պատրաստած դիմակները կարող են լինել արդյունավետ դրանց կրման որակի պարագայում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- 24.05.2020.- 359 նոր վարակակիր, 128 առողջացած, մահվան 4 դեպք
- 23.05.2020. Կորոնավիրուսի 374 նոր դեպք և մահվան 3 դեպք
- 22.05.2020. Կորոնավիրուսի 322 նոր դեպք և 293 առողջացած, 4 մահվան դեպք
- 21.05.2020. Կորոնավիրուսի 335 նոր դեպք, 162 առողջացած և3 մահ
- 20.05.2020. 230 նոր վարակակիր, 255 առողջացած, մահվան 3 դեպք
- 19.05.2020. Կորոնավիրուսի 218 նոր դեպք և երեք մահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան