Քաջարանի քաղաքապետը միացավ բողոքի դուրս եկած համաքաղաքացիներին
Կապանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ հանդիպման եկավ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։ Նրան համաքաղաքացիները դիմավորեցին բարձր ծափահարություններով ու բացականչություններով։
«Այսօր ես ասյտեղ եմ, ձեր հետ։ Ժողովրդի պահանջն արդարացի է՝ լինել իրավական դաշտում։ Ինչո՞ւ պետք է մեր քաղաքացիներին տեղափոխեն Երևան, մի՞թե այստեղ քննություն իրականացվել չի կարող։ Ո՞վ կարող է սրա բացատրությունը տալ։ Ի՞նչ է կատարվում»,-հայտարարեց Քաջարանի քաղաքապետը։
Փարամազյանն ասաց՝ շատ հուզված է, ասելիք շատ կա, դեռ լիքը բաներ կասի։
«Աստված առաջ»,-ասաց նա, ինչից հետո հնչեցին բարձր «ուռա»-ներ, ծափահարություններ, «Մանվել, Մանվել» բացականչություններ։
Նա շարունակեց, որ քաջարանցիները շատ օրինապահ քաղաքացիներ են, մի՞թե չէր կարելի հեռախոսազանգով, ծանուցագրով հրավիրել ոստիկանություն։
«Սա ի՞նչ մասկի շոու է, ո՞ւմ եք ցույց տալիս։ Մարդուն տանում եք ծեծում, կապտացնում, ասում են՝ շփոթվել են։ Էս ի՞նչ է նշանակում»,-ասաց քաղաքապետը։
Քաղաքացիներն էլ նշեցին՝ քանի որ բռնություն է եղել, իրենք թույլ չեն տա մյուս համաքաղաքացիներին տանել Երևան։
Քաղաքապետն ասած՝ ամեն ինչ լավ է լինելու, ուս ուսի տված իրենք կգործեն, դեռ չգիտեն քաջարանցու քաջ կեցվածքը։
Դրանից հետո քաջարանցիները կոչ արեցին Կապանի բնակիչներին միանալ իրենց պահանջին։
Հիշեցնենք, որ Քաջարանի քաղաքապետը կատարվածը որակել էր քաղաքական հետապնդում։
Հարակից հրապարակումներ`
- Քաջարանի քաղաքապետ. Կատարվածն ըստ էության քաղաքական հետապնդում է
- Ավագանի. Միˊ փորձեք Քաջարանը դարձնել քաղաքական խաղերի ու ոստիկանւթյան կամայականությունների թատերաբեմ
- Կապանում լարված իրավիճակ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան